ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերվում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան ՈՒլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:
Որ անՏԵՐ մնացած Հայաստանն արդեն 7 տարի գտնվում է թուրք-ադրբեջանական տիրապետության տակ, և որ ՆՓ & ՔՊ контора-ն այդ տիրապետության իրականացնողն ու երաշխավորն է՝ վաղուց արդեն արձանագրված փաստ է: Այս փաստի հետ հաշվի չնստողները կամ մանկամիտ են կամ էլ անմեղսունակ… մեղմ ասած: Ադրբեջանի ազգային հերոսի կոչման իրական հավակնորդն ու իր թիմը այլևս բաց, ուղիղ տեքստով ասում են այն ամենը, ինչը պատրաստվում են անել:
Մեզ նման փոքր պետությունները գեոպոլիտիկ խաղում իրենց պայքարի մոտիվացիայով կարող են դերակատար դառնալ, եթե ռեսուրս (նավթ, գազ, ոսկի, ուրան, վոլֆրամ, լիցիում և այլն) չունեն, երբ պայքարի վարք ունենան...
Հայաստանի ՊՆ -ն հետևողականորեն հերքում է մեր կողմից հրադադարի խախտման լուրերը, բայց թաքցնում է, որ գիշերը ժամը 1-ի կողմերը թշնամին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ...
Ֆուտբոլային խայտառակությունը ընդամենը հետևանք է։ Տոմսային ու ձնային քաոսը՝ նույնպես։ Բաքվում գերիներ ունենալը ընդամենը հետևանք է։ Մեր թուլությունը՝ ևս։ Բոլոր պարտությունները ուղիղ հետևանքներ են։
Քանի ընտանիքի հայրը հարբեցող, խաղամոլ, անողնաշար, կամազուրկ, գումարի համար սեփական կնոջն էլ վաճառող ու խաղասեղանին դնող մեկն է, այդ ընտանիքը, նրա պատասխանատվության տակ մնալով, մշտապես խոցելի է լինելու, իսկ առաջին հարվածողը հենց այդ հայրն է, կողքից ոչ ոք ոչինչ չի կարող անել, քանի նրա ընտանիքի անդամները հանդուրժում են նրան:
Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրության յուրաքանչյուր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում ավելանում են լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:
Իմ տնազուրկ, բնազուրկ, երկրազուրկ արցախահայություն։
Իմ շվարած, մոլորված, վաղվա օրը կորցրած, սատանայի ձեռքին գործիք դարձած, քո երկրի մեջ ուրիշ երկրի վասալ դարձած, իմ ցավակից հայաստանաբնակ քույրեր, եղբայրներ։
«Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով. այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»:
Հիշու՞մ եք Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ վերջերս արած այս հայտարարությունը:
Առնվազն էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների մասով այս սցենարն այսօր կյանքի է կոչվում «գետնի վրա»...